ԶԼՄ-ներ. ԱՄՆ ՆԳ նախարարը պաշտոնից կհեռանա մարտին![]() 16 հունվարի 2013 - 19:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՆԳ նախարար Քեն Սալազարը մարտին պաշտոնաթող կլինի, հաստատում է Politico պարբերականը՝ հղելով սեփական աղբյուրներին: Այս մասին հաղորդվել է 2012թ աշնանը: Նախագահի պաշտոնում նոյեմբերին վերընտրված Բարաք Օբամայի նոր վարչակազմում չեն ներառվի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները և Պենտոգոնի ղեկավար Լեոն Պանետտան: «Սալազարը իր պաշտոնը կթողնի մարտին: Նա կմեկնի Կոլորադո: Նախարարն իր որոշման մասին տեղեկացրել է նախագահին»,-ՆԳՆ անանուն աղբյուրին է մեջբերում պարբերականը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |