Հեծանվորդների միջազգային միությունը գործարկել է շուրջօրյա հակադոպինգային հեռախոսագիծ![]() 17 հունվարի 2013 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հեծանվորդների միջազգային միությունը գործարկել է շուրջօրյա հակադոպինգային հեռախոսագիծ: «Մարզիկները կարող են օգտվել թեժ գծից, եթե, օրինակ, նրանց ստիպել են դոպինգ օգտագործել, եթե նրանք մասնակցել են կազմակերպված դոպինգի համակարգի կամ նրանք գիտեն դոպինգի դեպքերի մասին»,- ասվում է հեծանվասպորտի ղեկավար մարմնի հաղորդագրությունում: Բոլոր հաղորդագրություններն ավտոմատ կերպով կձայնագրվեն, որից հետո, անկախ խնդրի էությունից, կհասցեագրվեն դոպինգի կամ բժշկության ոլորտում իրավաբաններին կամ փորձագետներին, որոնք որոշում կընդունեն` արժի արդյոք հետագա միջոցներ ձեռնարկել: Այս որոշումն ընդունվել է ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի հետ կապված աղմկահարույց դոպինգային սկանդալի հետքերով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |