Հունվարի 17-ին մեկնարկում է ԱՄՆ անկախ կինոյի Sundance Film Festival փառատոնը![]() 17 հունվարի 2013 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին մեկնարկում է ԱՄՆ անկախ կինոյի Sundance Film Festival փառատոնը: Այն հիմնել է հայտնի ամերիկացի դերասան ու ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը: 1981թ. Ռեդֆորդը հավաքեց իր ընկերներին ու գործընկերներին, որոնց հետ միասին ստեղծեց «Սանդեսն» ինստիտուտը (Sundance Institute) անկախ ամերիկյան կինոյին սատարելու համար: «Սանդենսը» ստեղծվել է որպես հակակշիռ կոմերցիոն Հոլիվուդին: Փառատոնը հատուկ ուշադրություն է դարձնում կարճամետրաժ ֆիլմերին, որտեղ կարող են դրսևորվել երիտասարդ տաղանդները: 2013թ. փառատոնը կանցնի Յուտայի նահանգում հունվարի 17-27-ը: Կցուցադրվի 113 կինոնկար աշխարհի 32 երկրներից: Հունվարի 27-ին փառատոնի փակմանը տեղի կունենա Սթիվ Ջոբսի մասին պատմող jOBS կենսագրական ֆիլմի պրեմիերան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |