Հունվարի 18-ին կկայանա Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնության 6-րդ տուրը![]() 18 հունվարի 2013 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին կկայանա Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնության 6-րդ տուրը: Մրցաշարի առաջատար Տիգրան Պետրոսյանը կխաղա Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, ով 3.5 միավորով 3-րդ տեղում է: 2-րդ տեղը զբաղեցնող Ավետիք Գրիգորյանը կմրցի Արման Փաշիկյանի հետ: 6-րդ տուրում կկայանան նաև Զավեն Անդրիասյան-Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Աղասարյան-Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Քոթանջյան-Հովիկ Հայրապետյան պարտիաները: Առաջնությունն ընթանում է շրջանային համակարգով 9 տուրերով: 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան հանդես գալ 2014-ի Հայաստանի առաջնությունում, 1-5-րդ տեղերը զբաղեցրածները հնարավորություն կունենան խաղալ 2013-ի Եվրոպայի առաջնությունում: Դրամական պարգևներ կստանան 1-5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |