«Ավատարի» սցենարիստը կաշխատի «Տերմինատոր 5»-ի սցենարի վրա![]() 18 հունվարի 2013 - 15:21 AMT PanARMENIAN.Net - «Տերմինատոր 5» ֆիլմի սցենարիստները կլինեն Լաետա Կալոգրիդիսը և Պատրիկ Լյուսեն: Այդ մասին գրում է Lenta.ru-ն` մեջբերելով Slashfilm կինոբլոգը: Ավելի վաղ Կալոդրիգիսն աշխատել է Ջեյսմ Քեմերոնի «Ավատարի», Օլիվեր Սթոունի «Ալեքսանդրի» սցենարների վրա և ադապտացրել Դենիս Լիհեյնի «Անիծվածների կղզին» Մարտին Սկորսեզի համանուն ֆիլմի համար: 2011-ին մարդասպան կիբորգի մասին ֆիլմի իրավունքները ձեռք է բերել Մեգան Էլիսոնը` Annapurna Pictures կինոստուդիայի պրոդյուսերը: Պլանավորվել է, որ նկարահանումները կգլխավորի Ջասթին Լինը («Ֆորսաժ 5»), սակայն պարզվել է, որ նա զբաղվածության պատճառով հրաժարվել է: Ռեժիսորի տեղի նախկինի նման թափուր է: Ապագա ֆիլմի լույսի տեսնելու ամսաթիվն առայժմ չի հաղորդվում: «Տերմինատորի» նախորդ մասերի գլխավոր դերակատար Առնոլդ Շվարցենեգերը հերքել է նախագծին իր մասնակցության մասին լուրերը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |