Ալժիրի իշխանություններին ոչինչ հայտնի չէ առնվազն 22 պատանդների ճակատագրի մասին![]() 18 հունվարի 2013 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ալժիրի իշխանությունները տվյալներ չունեն մոտ 22 պատանդների ճակատագրի վերաբերյալ, հաղորդում է lenta.ru-ն՝ հղելով Reuters-ին: Այդ մարդկանց թվում կարող են արտասահմանցիներ լինել: Անհայտ է նաև 10 գրոհայինների ճակատագիրը: Ըստ նախնական տվյալների, պատանդներ վերցնելուն մասնակցել է մոտ 20 մարդ, որոնցից 11-ը սպանվել է, մյուսների ճակատագիրն անհայտ է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սպանված պատանդների ցուցակում կա 30 ազգանուն: Ենթադրվում է, որ նրանց մի մասն արտասահմանցիներ էին: Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի կառավարության տվյալների համաձայն, գրոհայինների որոնմանը և պատանդների ազատմանն ուղղված օպերացիան շարունակվում է, թեև ավելի վաղ հաղորդվել էր դրա ավարտի մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |