Արազ Օզբիլիսը սկսել է մարզումները «Կուբանում»

Արազ Օզբիլիսը սկսել է մարզումները «Կուբանում»

PanARMENIAN.Net - «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որն ապաքինվել է մրսածությունից հետո, որի պատճառով չի կարողացել մասնակցել ԱՄԷ-ում հավաքի առաջին ստուգողական խաղին, կրկին վերսկսել է մարզումները:

Առավոտյան մարզման ժամանակ նա աշխատել է իր թիմակիցների հետ հավասար:

«Օզբիլիսի վիճակը կարգավորվել է և նա վերսկսել է մարզումները: Առաջին օրերին մենք պետք է չափավորենք ծանրաբեռնվածությունը, ուստի առավոտյան նա աշխատել է թիմի հետ, մի փոքր սահմանափակումներով»,-թիմի բժիշկ Ալեքսանդր Լինսկու խոսքն է մեջբերում «Կուբանի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---