Նռնականետներից գնդակոծվել է Լիբանանի նախարարի ավտոշարասյունը

Նռնականետներից գնդակոծվել է Լիբանանի նախարարի ավտոշարասյունը

PanARMENIAN.Net - Լիբանանի հյուսիսում՝ Տրիպոլիում, նռնականետներից գնդակոծվել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆեյսալ Քարամեի ավտոշարասյունը: Այս քաղաքական գործիչը սունիների հայտնի ընտանիքից է, որն ավանդաբար սերտ կապեր ունի Սիրիայի հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինքը Քարամեն չի տուժել՝ վիրավորվել են նրա 4 թիկնապահները: Այրվել է մեքենաներից մեկը: Նա կոչ է արել իր կողմնակիցներին հանգստություն պահպանել:

Կառավարությունը ձգտում է թույլ չտալ, որ կրկին բախումներ լինեն Սիրիայի կողմնակիցների ու հակառակորդների միջև:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---