Սիրիայի հարավում մզկիթի մոտ երկու ավտոմեքենա է պայթել

Սիրիայի հարավում մզկիթի մոտ երկու ավտոմեքենա է պայթել

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը երկու ականավորված մեքենա է պայթել Սիրիայի հարավում տեղակայված Դերաա քաղաքում, կան զոհեր և վիրավորներ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով ՍԱՆԱ գործակալությանը:

Գործակալության հաղորդմամբ, պայթյունները որոտացել են այն ժամանակ, երբ մարդիկ ուրբաթ օրվա աղոթքից հետո դուրս էին գալիս մզկիթից: Զոհերի թիվն առայժմ չի հաղորդվում:

Սիրիական հակամարտությունը շարունակվում է արդեն մոտ երկու տարի: Այս ընթացքում, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում զոհերի թիվը հասնում է 60 հազարի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---