Forbes-ը հրապարակել է էկրանի ամենաեկամտաբեր զույգերի վարկանիշը![]() 19 հունվարի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Քրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Փաթինսոնը, որոնք գլխավոր դերերն են կատարել «Մթնշաղ» կինոսագայում, հայտնվել են Forbes-ի վարկանիշի առաջին տեղում: Դերասանները 1,17 մլրդ դոլարի եկամուտ են ապահովել: Նույն վարկանիշում Ռոբերտ Փաթինսոնը հիշատակվում է ևս մեկ անգամ՝ 10-րդ հորիզոնականում «Ջուր՝ փղերին» ֆիլմում Ռիզ Ուիզերսփունի հետ դերակատարության համար: Երկրորդ տեղում են Չեննինգ Տատումն ու Ռեյչել Մակադամսը, որը նկարահանվել է «Երդում» ֆիլմում 2012թ. Այս ֆիլմը բերել է 200 մլն դոլար, իսկ Sony պրոդյուսերի զուտ եկամուտը կազմել է 30 մլն դոլար: Տատումը նաև 6-րդ հորիզոնականում է Ամանդա Սայֆրիդի հետ՝ «Թանկագին Ջոն» ֆիլմում դերակատարության համար: Եռյակը եզրափակում են Ջենիֆեր Էնիսթոնն ու Ադամ Սենդլերը «Իմ կինը ձևացիր» ֆիլմի համար: Այս ֆիլմը նույնպես հավաքել է 200 մլն դոլար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |