ՌԴ ԿԲ-ն մարտի 12-ին Սոչիում կներկայացնի օլիմպիական թղթադրամը![]() 22 հունվարի 2013 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԿԲ-ն ծրագրում է մարտի 12-ին Սոչիում ներկայացնել օլիմպիական թղթադրամ, որի անվանական արժեքը 100 ռուբլի է, լրագրողներին է հայտնել ԿԲ առաջին փոխնախագահ Գեորգի Լունտովսկին: Թղթադրամների խմբաքանակը դեռևս չի հաստատվել: Օլիմպիական թղթադրամը կպատրաստվի սովորական 100 ռուբլիանոց թղթադրամից տարբերվող գունային երանգներով, ասել է Լունտովսկին՝ միևնույն ժամանակ հրաժարվելով նկարագրել այն: Ծրագրվում է, որ առաջին օլիմպիական թղթադրամները կհայտնվեն 2013-ին, հաղորդում է ՓՐԱՅՄ գործակալությունը: Մարտի 12-ին կներկայացվեն նաև օլիմպիական խորհրդանիշերով մետաղադրամներ: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |