Մագնուս Կարլսեն. Արոնյան-Անանդ պարտիան պատմության մեջ կմտնի![]() 28 հունվարի 2013 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթող Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) փառատոնի ավարտից հետո պատասխանել է այն հարցին, թե որ պարտիան է համարում լավագույնը: Հաղթողն առանց տատանվելու առանձնացրել է չորրորդ տուրի մենամարտը Լևոն Արոնյանի և Վիշվանաթան Անանդի միջև: «Այդ պարտիան պատմության մեջ կմտնի»,-Կարլսենի խոսքն է մեջբերւմ chess-news.ru-ն: 13 տուրի արդյունքում Կարլսենը վաստակեց 10 միավոր, Արոնյանը 8,5 միավորով երկրորդ տեղում է, երրորդը Վիշվանաթան Անանդն է 8 միավորով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |