Բրիտանիան հակագովազդային արշավ է սկսում՝ «վախեցնելու» համար ներգաղթյալներին

Բրիտանիան հակագովազդային արշավ է սկսում՝ «վախեցնելու» համար ներգաղթյալներին

PanARMENIAN.Net - Բրիտանիան հակագովազդային արշավ է սկսում՝ «վախեցնելու» համար ներգաղթյալներին Բուլղարիայից ու Ռումինիայից: Բրիտանացիները «կգովազդեն» երկրի թերությունները: Քարոզարշավի գաղափարախոսները հուսով են, որ մշտական անձրևների, գործազրկության ու ցածր աշխատավարձերի մասին տեղեկությունները «կհամոզեն» պոտենցիալ միգրանտներին հետ մնալ ներգաղթելու մտադրությունից, հայտնում է Russia Today-ը:

«Սևացնելու» համար երկիրը կօգտագործվի նաև վերջերս տեղի ունեցած ջրհեղեղը, որին զոհ գնացին տասնյակ մարդիկ: The Guardian-ը մեջբերում է նախարարներից մեկի խոսքն այն մասին, որ «այդ մեթոդը կոչված է ցրելու առասպելն այն մասին, որ փողոցները Մեծ Բրիտանիայում, ոսկով են պատված»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---