Transparency International. Ռազմական ոլորտում համաշխարհային կոռուպցիան կազմել է մոտ 20 մլրդ դոլար

Transparency International. Ռազմական ոլորտում համաշխարհային կոռուպցիան կազմել է մոտ 20 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Ամենամյա համաշխարհային կոռուպցիան ռազմական ոլորտում կազմել է մոտ 20 մլրդ դոլար, փոխանցում է Բի-բի-սին` հղելով Transparency International-ի զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ 9 երկրներում, այդ թվում` Եգիպտոսում, Սիրիայում և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, առհասարակ չկան ռազմական ծախսերի վերահսկման մեխանիզմներ, իսկ 17 տոկոս երկրներում անգամ չկան կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ:

Որպես կոռուպցիոն ցածր ռիսկերով երկրներ են համարվում Գերմանիան և Ավստրիան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---