Դավիթ Նալբանդյան. Դևիսի գավաթը կարևոր մրցաշար է, որտեղ բոլորն են ցանկանում հաղթանակ տանել![]() 29 հունվարի 2013 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսում` «Parque Roca-ում», Արգենտինայի թենիսի հավաքականը սկսել է նախապատրաստվել Դևիսի գավաթի առաջին փուլում Գերմանիայի դեմ խաղի: Արգենտինայի հավաքականի անդամ Դավիթ Նալբանդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Դևիսի գավաթի յուրաքանչյուր խաղ կարևոր և ծանր է: «Բոլորն են ցանկանում հաղթանակ տանել և դուրս գալ հաջորդ փուլ: Դևիսի գավաթը կարևոր մրցաշար է բոլոր թենիսիստների համար: Գերմանիայի դեմ խաղում մեզանից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա իր խաղի վրա:Զուգախաղում ևս կարևոր միավորներ են վաստակում, և մենք Օրասիոյի հետ կփորձենք անել ամեն բան` հաղթող դուրս գալու համար», - ընդգծել է Նալբանդյանը: Արգենտինա-Գերմանի խաղը կկայանա փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում: Դավիթ Նալբանդյանն ու Օրասիո Զեբալլոսը հանդես կգան զուգախաղով, իսկ Խուան Մոնակոն և Կառլոս Բեռլոկը` միայնակ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |