Հալեպում զանգվածային գնդակահարության վայր է հայտնաբերվել![]() 29 հունվարի 2013 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները Հալեպի վերջերս ազատագրված շրջաններից մեկում հայտնաբերել են զանգվածային գնդակահարության վայր: Համացանցում զետեղված տեսանյութում տեսանելի են Քուվեյք գետի ափին ընկած տղամարդկանց 56 դիակներ, հայտնում է Լենտա.ռու-ն: Ըստ ապստամբների, նրանք բոլոր 20-30 տարեկան են երևում, քաղաքացիական հագուստով են: Գրեթե բոլորի ձեռքերը կապած են մեջքի ետևում, ըստ վերքերի, նրանց սպանել են ետևից ծոծրակին արձակած կրակոցներով: Ըստ մարմինների դասավորության, մարդկանց գնդակահարել են 5-10 հոգանոց խմբերով մոտավորապես նույն ժամանակահատվածում: Ընդդիմադիրները ենթադրում են, որ սպանվածները տեղի բանտերի կալանավորներ են: Հավանաբար, նրանց գնդակահարել են, կանխելու համար ազատ արձակումը: Կառավարությունը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանում այս փաստը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |