ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի միջոցառումները կատարվել են 94,7 տոկոսով29 հունվարի 2013 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրային միջոցառումների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը նախատեսված էր 2008-2012 թվականների համար և իրագործվել է 5 փուլով: Նիստի ընթացքում ներկայացվել է Ծրագրի ավարտական փուլի՝ 2012 թվականի հաշվետվությունը: Նշվել է, որ չնայած ոչ բավարար ֆինասավորմանը, Ծրագրով նախատեսված միջոցառումներն անցած տարվա ընթացքում կատարվել են 94,7 տոկոսով: Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրված 84 միջոցառումներից երկուսը չկատարելու պատճառներն ու հանգամանքները: Վլադիմիր Գասպարյանն, ամփոփելով Հանձնաժողովի աշխատանքը, անդրադարձել է Հանցագործությունների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին և կանխանշել առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |