Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է հանդիպել Էրիսլանդի Լարայի հետ![]() 31 հունվարի 2013 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է հանդիպել Էրիսլանդի Լարայի հետ: WBC-ն չեղյալ է համարել Մարտիրոսյանի մասնակցությունը այդ մենամարտին, քանի որ վերջինս չի համաձայնել ժամկետների հետ: Ինչպես հաղորդում է fightnews.com-ը, WBC-ն մենամարտի օր էր սահմանել փետրվարի 23-ը, իսկ Մարտիրոսյանը ցանկանում էր Լարայի հետ հանդիպել մարտի մեկից հետո: Այդ զույգի հաղթողը պետք է հանդիպեր WBC չեմպիոն Սաուլ Ալվարեսին: Լարա-Մարտիրոսյան առաջին մենամարտը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին և ավարտվել ոչ ոքի: Հարկ է նշել, որ Մարտիրոսյանն արդեն երրորդ անգամ է հրաժարվում WBC մենամարտերից: Նախկինում նրա մրցակիցները պետք է լինեին Ջեյմս Կիրկլանդը և Ալֆրեդո Անգուլոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |