Իրանի իշխանությունները սպառնացել են Իսրայելին՝ Սիրիայի դեմ ագրեսիայի պատճառով![]() 31 հունվարի 2013 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Իսլամական Հանրապետության կառավարությունը նախազգուշացրել է Թել Ավիվին, որ եթե իսրայելցիները չդադարեցնեն Սիրիայի նկատմամբ ագրեսիվ գործողությունները, ապա Իսրայելին «լուրջ հետևանքներ են սպասվում», փոխանցում է Russia Today-ը: Թեհրանի արձագանքը կապված է Իսրայելի ՌՕՈւ-ի՝ սիրիական օբյեկտների վրա հարձակման հետ: Հիշեցնենք, որ հունվարի 30-ի գիշերը իսրայելական ինքնաթիռները ներխուժել են սիրիական օդային տարածք և ռմբակոծել Դամասկոսի մերձակայքը: Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդուլ Քարիմ Ալին ևս հայտարարել է, որ Սիրիան միջոցներ կընդունի և ամենադաժան կերպով կպատասխանի իսրայելական հարձակմանը: Իրանական Fars գործակալությունը փոխանցում է, որ ԻԻՀ ԱԳ նախարարը խոստացել է վրեժխնդիր լինել Թել Ավիվից՝ այդ «անիմաստ և անխիղճ հարձակման համար»: Իսրայելական ագրեսիային ծայրահեղ կտրուկ է պատասխանել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |