Էրդողանը մեղադրել է Ադրբեջանին միջոցները մսխելու մեջ![]() 4 փետրվարի 2013 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Habar Turk հեռուստաալիքի մեկնաբանի հարցերին: Պատասխանելով Անկարայում ահաբեկչության և «Էրգենեկոնին» առնչվող հարցերին, վարչապետը անսպասելի կերպով սկսել է պամել, թե ինչ տպավորություններ է ստացել Բաքվում Հեյդար Ալիևի անվան կենտրոնի այցելությունից: Նա հայտարարել է. «Մենք ճարտարապետության ու քաղաքաշինության մեր ավանդույթներ ունենք…Ի՞նչ պետք է մեր ճարտարապետությանը խորթ նորամուծություններ անել: Երբ ես Բաքվում էի, ապա կողքից նայեցի հսկայական շինարարությանը, բայց երբ ներս մտա, զարմացա: Դա միջոցները մսխելու վառ օրինակ է»: Իր արտահայտություններում զգուշավոր Էրդողանը պատահական չէ շեշտադրում կատարել Ադրբեջանի վրա: Նա կարող էր մեկ այլ երկրի օրինակ բերել, նույն հետխորհրդային տարածքից, բայց խոսեց Բաքվի մասին: Հավանաբար, ամեն ինչ հարթ չէ ադրբեջանա-թուրքական հարաբերություններում, գրում է haqqin.az-ը: Partner news Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Partner news |