Փետրվարի վերջում տեղի կունենա Ռուսաստանի և Վրաստանի դիվանագետների հերթական հանդիպումը![]() 4 փետրվարի 2013 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի վերջում տեղի կունենա Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Աբաշիձեն Թբիլիսիում: Ըստ նրա, հանդիպման վայրը դեռ հստակեցվում է: Հիմնականում կքննարկվեն առևտրատնտեսական և մշակութային կապերին առնչվող հարցեր: «Մենք արդեն որոշակիացրել ենք քննարկվելիք թեմաները»,-հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերին Ժնևում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |