Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» կազմում խփած առաջին գոլն ինձ կվերադարձնի վստահությունս![]() 5 փետրվարի 2013 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն իր դեբյուտային խաղում գոլի հեղինակ է դարձել, խոստովանել է, որ անչափ երջանիկ է, որ վնասվածքից հետո վերդարաձել է խաղադաշտ և կարողանում է խաղալ: «Բայց ինձ համար կարևոր է նաև, որ մեր թիմին հաջողվեց հաղթանկի հասնել և սեփական դարպասը պահել անառիկ: Սա ինձ համար ավելի կարևոր է, քան խփված գնդակը»,- նշել է Մովսիսյանը: Հարձակվողն ավելացրել է նաև, որ վնասվածիքց հետո լիարժեք մարզվում է ընդամենը 10 օր, և մի քանի շաբաթից արդեն 100 տոկոսով պատրաստ կլինի: «Խփված գոլը կվերադարձնի վստահությունս: Դրա համար ուզում եմ այն նվիրել բոլոր նրանց, ովքեր հավատացին և օգնեցին ինձ այն ժամանակ, երբ վնասվածք ստացա ու տեղափոխվեցի «Սպարտակ»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |