Twitter-ում Ջոն Մաքքեյնն Ահմադինեժադին համեմատել է պրիմատի հետ![]() 5 փետրվարի 2013 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մտադրությունը տիեզերք թռչելու մասին՝ Ջոն Մաքքեյնը համեմատել է նրան պրիմատի հետ: «Ահմադինեժադն ուզո՞ւմ է առաջին իրանցին լինել տիեզերքում, բայց մի՞թե նա այնտեղ չէր նախորդ շաբաթ»,-գրել է Մաքքեյնը իր Twitter-ում՝ հավելելով գրառումը «Իրանը կապիկ է ուղարկում տիեզերք» հաղորդագրությամբ: Սենատորը նկատի ուներ մեկ շաբաթ վաղեմության իրադարձությունը, երբ Իրանը կապիկ ուղարկեց տիեզերք՝ դա տեղի ունեցավ հունվարի 28-ին, կապիկը տիեզերքում մնաց մի քանի ժամ, որից հետո բարեհաջող վերադարձավ, գրում է ՌԲԿ-ն: Իրանական կապիկի տիեզերք թռչելուց մի քանի օր անց, արևմտյան մամուլը կասկածում է առաքելության հաջողության հարցում: Համեմատելով կենդանու լուսանկարները թռիչքից առաջ և հետո, լրագրողները տարբերություններ են նկատել մորթու գունավորման մեջ և անհետացած խալը աջ աչքի վերևում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |