Իրանի նախագահը 30 տարում առաջին անգամ ժամանել է Եգիպտոս![]() 5 փետրվարի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կմեկնի Եգիպտոս՝ դառնալով Իրանի առաջին նախագահն, որն այցելում է Եգիպտոս երկու երկրների միջև 30 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո: Ահմադինեժադը Կահիրեում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: Ահմադինեժադը կհանդիպի նաև Եգիպտոսի նախագահի հետ, ինչպես նաև Ալ Ազհար մզկիթի գերագույն իմամ Ահմեդ էլ Թայիբի հետ: Եգիպտոսում Իրանի ներկայացուցչության ղեկավարը ավելի վաղ հույս էր հայտնել, որ Իրանն ու Եգիպտոսը կվերականգնեն լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է Չինաստանի միջազգային ռադիոն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |