Նոր վարակ` թեկնածուների շրջանում. ընտրությունները հետաձգել կամ նոր ընտրություններ կազմակերպել 5 փետրվարի 2013 - 20:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի մի քանի թեկնածուներ հիշեցնում են դպրոցում բարձր առաջադիմություն ունեցող և ամեն բան նույնությամբ ընդօրինակող աշակերտների: Երբ նրանից ինչ-որ մեկը որևէ միտք կամ գաղափար է «բաց թողնում», մի քանիսը արագ ու վարժ կրկնում են նախորդի արածն ու ասածները: Համատարած, խմբակային հացադուլի վտանգը քիչ ժամանակ կախված մնաց Հայաստանի հնարավոր նախագահների գլխավերևում: Այստեղ անսպասելորեն մեջ ընկավ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը, որից հետո թեկնածուների մեջ մտավ ընտրությունները հետաձգելու կամ նոր ընտրություններ կազմակերպելու վարակը: Հացադուլ պահանջող թեկնածուները հացադուլ անելու իրենց սպառնալիքները սկսեցին Անդրիաս Ղուկասյանի հացադուլից հետո, Անդրիաս Ղուկասյանն էլ ընտրությունները հետաձգելու հնավարության մասին հայտարարեց Պարույր Հայրիկյանի դեմ արված մահափորձից հետո: Չնայած Պարույր Հայրիկյանն այսօր հիասթափեցրեց սեփական գաղափարները չունեցող թեկնածուներին, ովքեր հիմա էլ տառապում են ընտրությունները տեղափոխելու մոլուցքով, սակայն այդ հիասթափությունը հաղաթահարելու համար օգնության հասավ հացադուլավոր թեկնածուն: Անդրիաս Ղուկասյանը ընտրությունները հետաձգելու իր հնարավորության մասին ազդակներ ուղարկեց, նույնը արեց նաև էպոսագետ-թեկնածու Վարդան Սեդրակյանը, ով սակայն ՍԴ դիմելու համար սեփական թանկարժեք ավտոմեքենան, այնուամենայնիվ, որոշեց չզոհել ու չայրել: Տպավորություն է, որ այս մարդիկ ուշադրության կենտրոնում մնալու համար ամեն ինչի պատրաստ են:Անդրիաս Ղուկասյանի հացադուլի պահանջը հարգելով` նշենք որ այդ «անհաղթահարելի խոչընդոտը» հենց սկզբից էլ կարելի էր սպասել, իսկ Վարդան Սեդրակյանի դեպքում այդ խոչընդոտը դժվարանում եմ գտնել. թեկնածուի երևակայությունը վառ է, մի բան կգտնի: Անդրիաս Ղուկասյանի` տեղեկատվական դաշտ բաց թողած այս ազդակներում մի վրիպակ կար, թեկնածուի ներկայացուցիչը հայտարարում է, որ նրա համար կարող է խոչընդոտ առաջանալ, միևնույն ժամանակ նշելով, որ Անդրիաս Ղուկասյանը ՍԴ դիմել չի ցանկանում: Մինչդեռ բոլորովին վերջերս այդ նույն Անդրիաս Ղուկասյանը Պարույր Հայրիկյանին կոչ էր անում դիմել ՍԴ: Մի քիչ ավելի ուշադիր պետք էր լինել, թերևս: Սեփական քարոզարշավը հետաքրքիր դարձնելու համար թեկնածուները, գուցե, լավ քաղտեխնոլոգներ հրավիրեին, և լուրջ զբաղվեին դրանով: Այլապես ամեն շաբաթ նոր ինտրիգ մտածելը կարող է ձանձրալի դառնալ: Եթե հաշվի առնենք, որ թեկնածուներն ութն են, իսկ ստեղծագործական ճգնաժամը իրեն զգացնել է տալիս, ապա ևս երկու շաբաթով քարոզարշավը հետաձգելը կարող է և վտանգավոր լինել: Մարի Թարյան / PanARMENIAN News Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |