Ֆրանսիան մտադիր է մարտին դուրս բերել զորքերը Մալիից

Ֆրանսիան մտադիր է մարտին դուրս բերել զորքերը Մալիից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ եթե ռազմական գործողությունը Մալիում հետագայում ևս ըստ նախատեսված պլանի ընթանա, ապա ֆրանսիական զորքերը կսկսեն հեռանալ երկրից արդեն մարտ ամսին, հայտնում է Բի-բի-սին: Մալիին նվիրված հանդիպմանը Բրյուսելում քննարկվել է նաև միջազգային զորակազմի ֆինանսավորման հարցն ու հումանիտար աջակցության անհրաժեշտությունը:

Ֆրանսիան այժմ գլխավորում է Մալիի իսլամիստ գրոհայինների դեմ գործողությունը: Մինչ այս Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն հայտարարել էր, որ մտադիր չէ երկար պահել ֆրանսիական զորքերը Մալիում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---