ԼԱՏԻՆԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը հանդիպել է Լատինական նոտարիատի պատվիրակությանը` Լատինական Նոտարիատի Միջազգային Միության միջազգային համագործակցության կոմիտեի նախագահ Դեկողի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Տիգրան Թորոսյանը նշել է, որ Հայաստանը 2001 թվականից ԵԽ անդամ դառնալով, իր արտաքին քաղաքականության գերակայություն է հռչակել եվրաինտեգրումը: Այս համատեքստում մեծ կարեւորություն ունի իրավական համակարգի բարեփոխումը եւ համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Թորոսյանի խոսքերով` եվրոպական չափանիշներին Հայաստանի օրենսդրության համապատասխանեցման գործընթացին մեծապես նպաստել է խորհրդարան- արդարադատության նախարարություն արդյունավետ փոխգործակցությունը: Մեկնաբանելով Հայաստանում նոտարական համակարգի կայացման եւ զարգացման անհրաժեշտությունը` խորհրդարանի փոխխոսնակը կարեւորել է 2002 թվականին ընդունված ՀՀ «Նոտարիատի գործունեության մասին» օրենքը, ինչը նաեւ Լատինական Նոտարիատի հետ համագործակցության արդյունք է: Տ. Թորոսյանի համոզմամբ Եվրոպական ուղղություն ընտրած Հայաստանի համար կարեւոր եւ օգտակար կլինի Լատինական նոտարիատի միջազգային միությանն անդամակցությունը: Իր հերթին Դեկողը ողջունել է Հայաստանում ընթացող բարեփոխումները` նշելով, որ երկրի զարգացման գործում կարեւոր նշանակություն ունի նոտարական համակարգի կայացումը: Նա արդյունավետ է գնահատել Հայաստանի նոտարական համակարգի աշխատանքը, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանին Լատինական նոտարիատի միջազգային միությանը անդամակցելու համար: Նրա խոսքերով` Միության նպատակներն են ներկայացնել Լատինական նոտարական համակարգը միջազգային կազմակերպություններում, համագործակցել ազգային նոտարական կազմակերպությունների հետ, ուսումնասիրել եւ զարգացնել բնագավառը կարգավորող օրենսդրությունը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---