ԱՕԿՍ-ն ու դրան հարակից հուշարձան-շենքերը կքանդե՞ն․ ակտիվիստները նոր փաստաթղթեր ունեն![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, Աբովյան 3 հասցեում գտնվողԱՕԿՍ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվում: Այն ուղղված է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ-ի) շենքի և դրան հարակից պատմամշակութային հուշարձանների պաշտպանությանը: Ակցիայի մասնակիցները շենքի մոտ սպասելու են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ իր պաշտոնական դիրքորոշումը լսելու համար: Եթե Հասմիկ Պողոսյանը չգա, ցուցարարները պատրաստվում են ուղևորվել մշակույթի նախարարություն: Այս մասին «ԷկոԼուր»-ին ասել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանը: «Մեր ձեռքին է հայտնվել փաստաթղթերի մի փաթեթ, որը վկայում է պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող երկու կառույցի քանդման մասին: Դրանք են՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի հուշարձան-շենքի և դրա անմիջապես հարակից՝ կրկին հուշարձան-շենքերի մասին: Նշված հուշարձանների անմիջական հարևանությամբ՝ հայտնի «շինարար» Սամվել Մայրապետյանի կողմից կառուցվում է 10 վերգետնյա հարկեր ունեցող մի հյուրանոցային համալիր: Համալիրի նախագիծն իրականացվել է «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ի կողմից, որի անվանումն իսկ հուշում է, թե ով է այս թյուրիմացության «գլխավոր ճարտարապետը»: Չանդրադառնալով այն հանգամանքին, որ Փոքր Կենտրոնի առանց այդ էլ գերխիտ կառուցապատված տարածքում հսկայական հյուրանոցային համալիրի գործարկումն ուղղակի կաթվածահար է անելու քաղաքի այդ հատվածում երթևեկությունը՝ անդրադառնանք իրավական խախտումներին: Այսպես՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ քաղաքաշինական պետական տեսչության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված գրությունների համաձայն, նշված հյուրանոցային համալիրի նախագծումը և շինարարությունն իրականացվում են գործող քաղաքաշինական օրենսդրության կոպիտ խախտմամբ: Լիովին անտեսվել են թե հակահրդեհային, և թե սեյսմիկ անվտանգության նորմերը: Նախագծի համաձայն, հյուրանոցը կառուցվում է Աբովյան փողոցից 21 մետր հեռավորության վրա՝ իբր ստեղծելով «կանաչ հեռանկար», որը պետք է լինի հենց ԱՕԿՍ-ի և դրան հարակից հուշարձան-շենքերի տեղում: Ներկայացված լուսանկարներից, սակայն, պարզ է դառնում, որ հյուրանոցային համալիրի կառուցումից հետո Երևանի պատմամշակութային հուշարձանների փոխարեն լինելու է պարզապես ավտոկայանատեղի և հյուրանոցի սպասարկման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ: Այս ամենի վերլուծությունից հետո իրավապահ մարմինների համար առաջանում են առնվազն հետևյալ հարցադրումները՝ 1. Արդյո՞ք Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անձնական նախագծային ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում նախագծային գործունեությամբ զբաղվելը կոռուպցիայի դրսևորում չէ: 2. Ինչպե՞ս է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատել է հսկայական հյուրանոցային համալիրի կառուցման մի նախագիծ, որը չի քննարկվել քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում: 3. Ինչու՞ մշակույթի նախարարությունը որևէ դիրքորոշում չի արտահայտում հուշարձանները քանդելու կապակցությամբ, այն դեպքում, երբ հյուրանոցային համալիրի նախագծի սխեմայում հուշարձանները բացակայում են: 4. Արդյո՞ քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ինչպես նաև ճարտարապետների միության կողմից ներկայացված՝ վերը նշված գրությունների առկայության պայմաններում շինարարական աշխատանքների շարունակումը չի վկայում խոշոր կոռուպցիոն գործարքի մասին: Ի վերջո, նախընտրական այս թոհուբոհի մեջ պետական կառավարման և իրավապահ մարմինների կողմից ցուցաբերվող նմանօրինակ սանձարձակ վարքագիծը շատ «ոչ գեղեցիկ» իրավիճակ է ստեղծում այդ համակարգի՝ գործող «գլխավոր ճարտարապետի» համար»,- «ԷկոԼուր»-ին նամակով հայտնել է Արթուր Գրիգորյանը: Առկա լուսանկարներում ներկայացված են ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի ճարտարապետների միության նամակները, որոնք փաստում են հյուրանոցի կառուցման արդյունքում քաղաքաշինական նորմերի խախտումները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |