// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայազգի Քիմ Քաշքաշյանն արժանացավ Գրեմմի մրցանակի

Հայազգի Քիմ Քաշքաշյանն արժանացավ Գրեմմի մրցանակի

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանն իր «Kurtág & Ligeti: Music For Viola» կատարումով «Գրեմմի» 55-րդ մրցանակաբաշությունում արժանացել է «Լավագույն դասական գործիքային սոլո» մրցանակի: Այս անվանակարգում նոմինացված էին ևս 4 երժիշտ:

61-ամյա հայազգի ալտահար Քիմ Քաշքաշյանը ծնվել ու մեծացել է Միչիգանում, ԱՄՆ: Ավարտել է Peabody կոնսերվատորիան, աշակերտել Վոլթըր Տրեմփլերին և Քարեն Թութըլին:

Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի նվագախմբերի հետ` Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի ու այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ:

Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում (Metropolitan Museum և 92nd Street "Y"), Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում,Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում, Լոս Անջելեսում:

Աշխատել է բազմաթիվ կոմպոզիտորների հետ, այդ թվում՝ Բուխարդի, Գուբայդուլինայի, Գիա Կանչելիի, Պենդերեցկու, Պյարտի, Ջոլասի, Էթվոշի Կուրթագի ու Մանսուրյանի հետ:

2009-ի «Երևանյան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Քաշքաշյանն այցելել է Հայաստան: Այստեղ նա խոստովանել է, որ մեծ հաճույքով աշխատել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Նա վերադարձել է նաև 2012-ին՝ արդեն «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Երաժշտի նվագացանկում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ջազային ու ժամանակակից գործեր:

Քաշքաշյանի կամերային համերգների գործընկերներն են դաշնակահար Ռոբերտ Լևին, և հարվածային գործիքների կատարող Ռոբին Շուլկովսկին:Հանդես է եկել the Tokyo, Guarneri և Galimir Quartet-ների հետ, ինչպես նաև եզակի կազմ ունեցող` Գիդոն Կրեմեր, Դանիել Փիլիպս, Քիմ Քաշքաշյան և Յո-Յո Մա քառյակով:

 Ուշագրավ
Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում
Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում
«Ազնավուրը բացարձակ արտիստ է, նա երգեր է գրել նաև ֆիլմերի համար, նաև մեծ դերասան է, սցենարներ է գրել»,-ասել է «Սեզարի» նախագահ Ալեն Թերզյանը
Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր