Մինչև ԵԱ հայ բռնցքամարտիկները ելույթ կունենան 3 միջազգային մրցաշարերում11 փետրվարի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկրի առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որն էլ կսկսի նախապատրաստվել այս տարվա միջազգային մրցաշարերին: «Հայաստանի առաջնությունը միջին մակարդակի էր: Ինձ համար բացահայտում էր մինչև 56 քաշակին կարգում հանդես եկող վանաձորցի Արարատ Մխիթարյանը, որը երիտասարդ բռնցքամարտիկ է: Արթուր Քիրաջյանն ու Հովհաննես Բոչկովն էլ լավ մարզավիճակում էին»,- ասաց Աղամալյանը: Փետրվարի 25-ից թիմն առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Աբովյանում, որին կմասնակցեն 17-18 բռնցքամարտիկներ: «Սրանից հետո հինգ մարզիկ կմեկնի Չեխիայի միջազգային մրցաշարին: Մյուս բռնցքամարտիկներն էլ ելույթ կունենան Ուկրաինայում և Ղազախստանում: Այս մրցաշարերից հետո էլ կկողմնորոշվենք, թե ովքեր մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում»,- ավելացրերց մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |