Հայտնի են հայ ըմբիշների անունները, ովքեր ելույթ կունենան Աշխարհի գավաթում

Հայտնի են հայ ըմբիշների անունները, ովքեր ելույթ կունենան Աշխարհի գավաթում

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը փետրվարի 3-ից Երևանում անցկացնում է ուսումնամարզական հավաք: Հավաքը կտևի մինչև փետրվարի 16-ը, և նույն օրն էլ թիմը կմեկնի Իրան, որպեսզի մասնակցի Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ հավաքը նորմալ է ընթանում:

«Աշխարհի գավաթը կկայանա այս ամսվա 19-20-ը: Ես արդեն կողմնորոշվել եմ, թե ովքեր ելույթ կունենան այդ մրցաշարում»,- ասաց Ջուլֆալակյանը:

Իրանում ելույթ կունենան Հարություն Հովհաննիսյան (55կգ), Ալեքսան Միքայելյան և Նարեկ Խաչատրյան (60 կգ), Տիգրան Թորոսյան (66), Ռաֆիկ Մանուկյան, Վարշամ Բորանյան (74 կգ), Մաքսիմ Մանուկյան, Հրաչ Հովհաննիսյան (84 կգ), Սարգիս Տոնոյան (96 կգ) և Վաչիկ Եղիազարյան (120 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---