Հայաստանի դահուկավազքի հավաքականը ԱԱ է մեկնելու փետրվարի 15-ին

Հայաստանի դահուկավազքի հավաքականը ԱԱ է մեկնելու փետրվարի 15-ին

PanARMENIAN.Net - Մի քանի օրից Իտալիայում մեկնարկելու է դահուկավազքի աշխարհի առաջնությունը, որին 8 մարզիկներով մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին:

PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ Իտալիա են մեկնելու այս տարվա Հայաստանի առաջնությունում հաջող հանդես եկած մարզիկները:

Աշխարհի առաջնությունում ելույթ են ունենալու Սերգեյ Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Արթուր Եղոյանը, Մյասնիկ Ղարիբյանը, Սյուզաննա Վարոսյանը, Վալյա Վարոսյանը, Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը: Հայ դահուկորդների հետ մրցավայր են մեկնելու նաև հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը և մարզիչ Արթուր Միքայելյանը:

Հայաստանի պատվիրակությունը երկու խմբով է մեկնելու Իտալիա, առաջինն ուղևորվելու է փետրվարի 15-ին, իսկ երկրորդը` 18-ին: Առաջնությունն ավարտվելու է փետրվարի 24-ին:

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին
Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում
Partner news