Երևանում տեղի է ունեցել «Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» ֆիլմի պրեմիերան (վիդեո) 12 փետրվարի 2013 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները: Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե և ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև վանքեր, գերեզմանոցներ և մզկիթներ: Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներից ի վեր նմանօրինակ գործողություններն ուղեկցվել են մի քաղաքականությամբ, որով երկրի ոչ վրացի բնակիչներին պարտադրվում է ուրանալ իրենց պատմական ազգանունները և ընդունել վրացական ազգանուններ, ասվում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հաղորդագրության մեջ: Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, երաժշտությունը՝ Այդին Դավուդիի: «Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» վարերագրական ֆիլմը ներկայացվում է ձեր ուշադրությանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |