Համբուրգի լյութերանական եկեղեցին կվերածվի մզկիթի

Համբուրգի լյութերանական եկեղեցին կվերածվի մզկիթի

PanARMENIAN.Net - Մահմեդականները մտադիր են Համբուրգի լյութերանական եկեղեցին վերածել մզկիթի: Ինչպես գրում է gatestoneinstitute.org-ը, իսլամը տարածվում է ողջ Գերմանիայում: Համբուրգի եկեղեցին փակվել է ֆինանսական դժվարությունների պատճառով: Շենքն ու հարակից 44 մ տարածքը վաճառվել են 2012թ. «Ալ Նուր» մահմեդական կենտրոնին: Այժմ եկեղեցում 1 մլն եվրո արժողությամբ շինաշխատանքներ են գնում, իսկ բացումը նախատեսված է հոկտեմբերի 3-ին՝ գերմանական միասնության օրը:

Ըստ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարկ Վայնբերգի, իր կուսակցությունը դեմ է այդ գործարքին: «Նույնիսկ եթե իրավաբանորեն դա թույլատրելի է, եկեղեցու վերածումը մզկիթի չի բարելավի քրիստոնյաների ու մահմեդականների գոյակցությունը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---