ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը կրկին Բելգիայի Սենատի օրակարգում է: Սենատորներ Ալան Դեսթեքսը, Ֆրանսուա Ռոլան դյու Վիվեն եւ Քրիստին Դեֆրայնը Սենատի ղեկավարությանն են փոխանցել համապատասխան փաստաթուղթը: Օրինագիծը նախատեսում է բոլոր արխիվների բացումը Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրողների առջեւ: Փաստաթուղթը նաեւ պահանջում է Բելգիայից որոշակի քայլեր ձեռնարկել ցեղասպանության մասին հասարակական իրազեկվածության մակարդակն ավելացնելու ուղղությամբ: Օրինագծում նաեւ նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության խնդրի լուծված չլինելը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---