Բուենոս Այրեսը, Գլազգոն և Մեդելինը պայքարում են պատանեկան Օլիմպիադայի անցկացման համար![]() 14 փետրվարի 2013 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Միջազգային Օլիմպիական կոմիտեն 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի անցկացման համար թեկնածու քաղաքներ է ընտրել Բուենոս Այրեսը, Գլազգոն և Մեդելինը: ՄՕԿ-ը հայտարարել է, որ նախնական փուլից դուրս են մնացել Գվադալահարան և Ռոտերդամը, տեղեկացնում է «РИА Новости»: 2018-ի խաղերի մայրաքաղաքի անունը պարզ կդառնա հուլիսի 4-ին Լոզանում: Առաջին անգամ պատանեկան ամառային խաղերը կայացել են 2010-ին Սինգապուրում: 2014-ին Օլիմպիադան կանցնի չինական Նանկինում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |