Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարից առաջ հավաք է անցկացնում Ջերմուկում![]() 14 փետրվարի 2013 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի կոչման համար կայանալիք հավակնորդների մրցաշարից առաջ հավաք է անցկացում Ջերմուկում: Ինչպես ասաց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երրորդ համար Վլադիմիր Հակոբյանը, Արոնյանին օգնում են հավաքականի մյուս անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը: «Լևոնի մարզումային ծրագրին օգնում են էլի մի խումբ հայ շախմատիստներ» ,- ասաց Հակոբյանը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանն էլ հավելեց, որ ֆեդերացիան և բոլոր շախմատիստներն անում են հնարավորը, որպեսզի Արոնյանը հաջող հանդես գա Լոնդոնում: Լոնդոնում հավակնորդների մրցաշարը կկայանա մարտի 14-ից մինչև ապրիլի 1-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |