Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից «գլուխը բարձր պահած»

Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից «գլուխը բարձր պահած»

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Դիմիտրիաս Խրիստոֆիասը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից «գլուխը բարձր պահած»: Նա ամփոփել է իր 5-ամյա պաշտոնավարման արդյունքները հեռուստաեթերից դիմելով երկրին:

Փետրվարի 17-ին հանրապետութունում կանցնեն նախագահական ընտրություններ, որոնց նա հրաժարվել է մասնակցել: Ըստ հարցումների, ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդը ընդդիմադիր «Ժողովրդավարական հավաք» կուսակցության առաջնորդ Նիկոս Անաստասիադիսն է:

Խրիստոֆիասը նախագահել է երկրի համար Թուրքիայի ներխուժումից հետո ամենածանր շրջանում, քանի որ երկրում ծանր ֆինանսատնտեսական ճգնաժամ սկսվեց: Արդյունքում այժմ Կիպրոսը դեֆոլտի եզրին է, կառավարության միջոցները կբավարարեն մինչև մարտ-ապրիլ:

Որպես ծանր հիասթափություն Խրիստոֆիասը նշել է այն, որ չհաջողվեց հասնել «իր ողջ կյանքի նպատակին՝ Կիպրոսի խնդրի լուծմանը», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---