Իրանը երբեք չի փակի Ֆորդոյի միջուկային համալիրը

Իրանը երբեք չի փակի Ֆորդոյի միջուկային համալիրը

PanARMENIAN.Net - Իրանն երբեք չի փակի Ֆորդոյի միջուկային համալիրը: Այդ մասին հայտարարել է մեջլիսի արտաքին գործերի ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բուրուջարին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Դա արձագանք էր արևմտյան ԶԼՄ-ների վերջին հաղորդագրություններին, որոնց համաձայն փետրվարի 26-ին Ղազախստանում բացվող «վեցնյակի» ու Իրանի միջև հերթական բանակցություններում Իրանին կառաջարկեն փակել Ֆորդոյի համալիրը միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Ուրանի հարստացման ձեռնարկությունը կառուցվել է լեռնաշղթայի ներսում, ինչը դժվարացնում է հարվածն օդից:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---