Աճուրդի են դրվել Ջոն Լեննոնին սպանողի նամակները![]() 19 փետրվարի 2013 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում աճուրդի են դրվել Ջոն Լեննոնի մարդասպան Մարկ Դևիդ Չեպմենի երեք նամակները՝ 75 հազար դոլարով, հայտնում է CNN-ը: Նամակները Չեպմենը գրել է Սթիվեն Սպիրոյին, ոստիկանին, որը ձեռնաշղթաներ անցկացրեց նրա ձեռքերին ողբերգության վայրում: 1980թ. դեկտեմբերի 8-ին հանցագործը հինգ անգամ կրակեց երաժշտի մեջքին, երբ նա կնոջ՝ Յոկո Օնոյի հետ, վերադառնում էր տուն ձայնագրության ստուդիայից: 25 րոպեից Լեննոնը մահացավ արյան կորստից: Չեպմենը չփորձեց փախչել, ոստիկանները գտան նրան նույն վայրում Սելինջերի վեպն ընթերցելիս: Նամակներում, որոնք նա գրել է 1983թթ., նա կոչ է անում ոստիկանին նույնպես կարդալ այդ գիրքը: Դատարանը Լեննոնին մեղսունակ ճանաչեց, չնայած նրա հակվածությանը ինքնասպանությանն ու հոգեբանական բուժմանը, դատապարտելով ցմահ բանտարկության: Մարդասպանը, որն այժմ 57 տարեկան է, դեռ հույս ունի, որ դուրս կգա բանտից: 30 տարի շարունակ նրան այցելում է նրա կինը, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |