Դավիթ Նալբանդյանը 6:3, 2:6, 6:3 հաղթել է Կառլոս Բերլոկին Copa Claro մրցաշարում![]() 21 փետրվարի 2013 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել АТР Բուենոս Այրեսի մրցաշարում: Copa Claro-ի առաջին շրջանի խաղում Նալբանդյանը հաղթել է նույնպես արգենտինացի Կարլոս Բերլոկին: Նա կոտրել է Բերլոկի դիմադրությունը երեք սեթում 6:3, 2:6, 6:3 հաշվով: 1 ժամ 53 րոպե տևած խաղում Նալբանդյանը իրականացրել է 10-ից 5 բրեյկային գնդակ: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Նալբանդյանը պայքարելու է իսպանացի Դավիթ Ֆերերի հետ, որն ավելի վաղ հաղթել է ևս մեկ արգենտինացի Ագուստին Վելոտտիին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |