Հայկ Բաբուխանյան. Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնի շուրջ «բազար» է անում

Հայկ Բաբուխանյան. Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնի շուրջ «բազար» է   անում

PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնի շուրջ «բազար» է անում:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: «Այս ընտրությունների հետ կապված մի շարք միֆեր կային: Ասում էին՝ իբր չկա մրցակցություն. խոշոր կուսակցությունները չեն մասնակցում ընտրություններին: Ինչպես տեսաք, կար առողջ մրցակցություն: Բոլոր կուսակցություններն էլ այս կամ այն ձևով մասնակցեցին ընտրությանը: Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը մասնակցեց: Նաև ասում էին՝ իբր ժողովուրդը անտարբեր է: Բայց գրեթե նույն մասնակցությունը եղավ, ինչ նախորդ տարիներին: Ըստ երրորդ միֆի՝ Հայաստանում ձևավորվել է վախի մթնոլորտ: Այդ պատճառով էլ շատերը ասում էին, որ այս ընտրությունները անհետաքրքիր են լինելու: Սակայն ընտրությունները կրկես չեն. Դրանք անցան լուրջ մթնոլորտում: Ընտրողները ազատ արտահայտեցին իրեն կամքը»,-ասաց Բաբուխանյանը: Ըստ ՍԻՄ նախագահի՝ Ազատության հրապարակում հավաքվածների բողոքը ևս ժողովրդավարության նշան է, սակայն հիշեցրեց, որ ընտրության արդյունքները որոշում են ոչ թե մի քանի հարյուր մարդիկ, այլ Հայաստանի 2.8 մլն քաղաքացիները և նրանց քվեները հաշվող ԿԸՀ-ն:

«Օրենքը թույլ է տալիս բողոքել, բայց մինչև այժմ բողոքներ չեն եղել: Եթե հաշվենք, որ համարյա բոլոր տեղամասերում եղել են թեկնածուների վստահված անձինք, կարող ենք ասել, որ Հովհաննիսյանը իր վստահված անձանց միջոցով ընդունել է արդյունքները»,-ասաց Հայկ Բաբուխանյանը: «Րաֆֆին Քաջ Նազարի բախտին է արժանացել: Ժամանակին Տեր-Պետրոսյանին և ԲՀԿ-ին տրված ձայները, տրվել են լիբերալ գաղափարախոսությանը: Սա բախում է լիբերալի և պահպանողականի միջև: Լիբերալը արևմտամետ, ապազգային գաղափարն է: Մարդիկ, ովքեր հրաման են ստացել արևմտյան դեսպանատներից, իրենց ձայները տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ ձայները քաղաքական կապիտալ են Հովհաննիսյանի համար, բայց նա դրա հետ ծիծաղելի ձևով վարվեց: Նա իր քաղաքական կյանքում շատ հնարավորություններ է ունեցել դառնալու լուրջ քաղաքական ուժ, բայց միշտ դա բաց է թողել: Նա պետք է ստեղծեր լուրջ լիբերալ ուժ, որպեսի լցներ այն վակուումը, որը մնացել էր ՀԱԿ-ից հետո, բայց նա իրավիճակից չօգտվեց: Նա դեռ պատրաստ չէ լուրջ քաղաքական ուժ դառնալ»,-ասաց Հայկ Բաբուխանյանը:

Ըստ նրա՝ Ժառանգության թեկնածուին ընտրել են Հայաստանի քաղաքացիների երեք խումբ. նրանք, ովքեր ուզում են գնալ Վրաստանի ճանապարհով, այսինքն՝ խզեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, դուրս բերել ռուսական զորամասերը Հայաստանից, ներս թողել ամերիկյան՝ ՆԱՏՕ-ի զորքերը, իսկ ՆԱՏՕ-ի զորքերը նշանակում են թուրքեր, իսկ դա նշանակում է լուրջ վտանգ Արցախի և ամբողջ Հայաստանի համար: Մյուս խումբը կազմում են այն մարդիկ, ովքեր ուզում են գեյ ակուբներ ստեղծել, գեյ շքերթներ կազմակերպել և հայ ընտանիքի կերպարը աղավաղել: Երրորդը խմբում այն քաղաքացիներն են, ովքեր իսկապես դառնացած են իրենց սոցիալական վատ վիճակից և անգիտակցաբար, չիմանալով, թե ինչ գաղափարախոսության են աջակցում, ձայնը տվել են ընդդեմ իշխանության: «Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է արտագաղթից, իսկ նրա որդիները ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Ում շահերն է նա պաշտպանելու, եթե խնդիր սկսվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հայաստանի միջև»-ասաց Բաբուխանյանը:

 Ուշագրավ
Եվրամիությունն ընդգրկել էր ՀԱՄԱՍ խմբավորումն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում 2003 թվականին
Ձերբակալվածների մեջ են Samanyolu մեդիախմբի ղեկավարը և Zaman թերթի խմբագիրը
Եթե վեց տարի առաջ բնակչության մոտ 75 տոկոսը վստահ էր, որ Օբաման կարող է արդյունավետ կառավարել, ապա այս տարվա գարնանը՝ միայն 43 տոկոսը
Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ ՄՄ օրակարգում նման գործողությունների վերաբերյալ հարց դրված չէ, ասել է նա