Ոստիկանություն. Եթե ճանապարհներին ձյուն չլինի, Ր. Հովհաննիսյանի համար այլ խնդիր չի լինի23 փետրվարի 2013 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Եթե ճանապարհներին ձյուն չլինի, որևէ այլ խնդիր չի լինի: Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա համախոհներն Աշտարակ, Վանաձոր և Գյումրի կհասնեն առանց խոչընդոտի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ու ավելացրեց.«Միանշանակ որևէ խնդիր չի լինի: Ոստիկանությունը կկատարի իր պարտականությունները լիարժեք և պատշաճ»: Երեկ Ազատության հրապարակում իր ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ոտքի են կանգնելու ՀՀ քաղաքները. «Վաղը ժամը 12:00-ին կլինենք Աշտարակում, կեսօրից հետո կլինենք Վանաձորում, ժամը 5-ին՝ Գյումրիում: «Կիրակի վերադառնում ենք Երևան և ժամը 3-ին հավաքվում ենք այստեղ: Առաջարկում եմ քաղաքապետին, ով ի գիտություն չընդունեց մեր հայտը, հենց հիմիկվանից ի գիտություն ընդունել այն, որովհետև սա Ազատության հրապարակն է և հայ ժողովուրդը կիրակի օրն այստեղ հավաքվելու է»,-ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |