Կիպրոսի նախագահ է ընտրվել Նիկոս Անաստասիադիսը

Կիպրոսի նախագահ է ընտրվել Նիկոս Անաստասիադիսը

PanARMENIAN.Net - Աջակողմյան «Ժողովրդավարական դաշինք» կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսն ընտրվել է Կիպրոսի նախագահ, հայտնում է AFP-ն:

Ըստ պաշտոնական տվյալների, նա հավաքել է ձայների 57,5 տոկոսը: Նրա մրցակից Ստավրոս Մալասը, որը ներկայացնում է կոմունիստական կուսակցությունը, ստացել է ձայների 42,5 տոկոսը: Նա արդեն ընդունել է իր պարտությունը:

Ըտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 17-ին: Այն ժամանակ Անաստասիադիսը հավացել էր 45 տոկոս, իսկ Մալասրը՝ 27 տոկոս:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---