ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ սեպտեմբերի 26-27-ին Վիեննայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան)հանդիպումը, որի ընթացքում կորոշվի ղարաբաղյան հակամարտության շուրջ հաջորդ բանակցությունների վայրը եւ ձեւաչափը: «Հանդիպումից հետո պարզ կդառնա հետագա ռազմավարությունը` բանակցությունները շարունակվելու են ԱԳ նախարարների մակարդակով, թե՞ տարածաշրջան են այցելելու համանախագահները», -ասել է Էլմար Մամեդյարովը: Արձանագրելով, որ բանակցությունները շարունակելու հնարավորություններն առկա են, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ դրանց զուգահեռ Ադրբեջանը պետք է ավելացնի իր ռազմական ներուժը:

Նա վերահաստատել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը` «Լեռնային Ղարաբաղին շնորհել առավելագույն ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: «Հայ համայնքը միայնակ չէ: Ադրբեջանցիները նույնպես բնակվում էին Լեռնային Ղարաբաղում, եւ նրանց կարծիքը չի կարելի անտեսել: Նրանք պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ եւ ապրեն նորմալ կյանքով», - նշել է Մամեդյարովը` ավելացնելով, թե «նման ձեւով Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելը ժամանակ պահանջող խնդիր է»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---