Ասիան առաջին անգամ առաջ է անցել Ամերիկայից միլիարդատերերի քանակով![]() 1 մարտի 2013 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում այժմ 1453 միլիարդատեր կա: Նրանց համախառն կարողությունը անցած տարում զգալիորեն ավելացել է և հասնում է 5,5 տրլն դոլարի: Այդ մասին են վկայում չինական «Խուժուն» ամսագրի հետազոտությունները: Ամենից շատ գերհարուստներ կան Ասիայում՝ 608 մարդ: Այս ցուցանիշով տարածաշրջանն առաջին անգամ առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից, որտեղ բնակվում է 440 միլիարդատեր, Եվրոպայում դրանց թիվը 324 է: Մոլորակի ամենահարուստ մարդը մեքսիկացի հեռահաղորդակցային մագնատ Կարլոս Սլիմն է, որի կարողությունը հասնում է 656 մլրդ դոլարի: Երկրորդ տեղում ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետն է 58 մլրդ, որին հաջորդում է իսպանացի Ամանսիո Օրտեգան 55 միլիարդով, որը Zara խանութների ցանցի սեփականատերն է: Ասիայի ամենահարուստ մարդն է 85-ամյա հոնգկոնգցի մագնատ Լի Կա-շինը, որը յոթերորդն է ցուցակում: Նա ունի 32 մլրդ դոլար: Իսկ առանձին վերցված քաղաքներում Մոսկվան է կրում «միլիարդատերերի համաշխարհային մայրաքաղաքի» տիտղոսը, որտեղ այդպիսիք 76-ն են: Մոսկվային հաջորդում է Նյու Յորքը 70 ցուցանիշով, Հոնգկոնգը (54), այնուհետև Պեկինն ու Լոնդոնը: Կան նաև «ընդհատակյա» միլիարդատերեր, որոնք չեն ցանկանում ի ցույց դնել իրենց հարստությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |