Anonymous-ը ազատ օգտագործման համար տեղեկություններ է զետեղել Bank of America-ի աշխատակիցների մասին

Anonymous-ը ազատ օգտագործման համար տեղեկություններ է զետեղել Bank of America-ի աշխատակիցների մասին

PanARMENIAN.Net - Միջազգային Anonymous շարժման հաքերները ազատ օգտագործման համար տեղեկություններ են զետեղել Bank of America-ի աշխատակիցների մասին: Այդ մասին նրանք հայտարարել են իրենց կայքում, հայտնում է Associated Press-ը: Միևնույն ժամանակ նրանք հրապարակել են մոտ 14 գիգաբայթ տվյալներ, որոնք, ըստ նրանց հայտարարության, ապացուցում են, որ մի շարք խոշոր լրատվական գործակալություններ, այդ թվում Bloomberg, Thomson Reuters և մյուսները, անձնական տեղեկություններ են հավաքում իրենց օգտատերերի մասին: Խմբի հրապարակած փաստաթղթերի շարքում են նաև մի շարք ընկերությունների զեկույցները պոտենցիալ վտանգների, այդ թվում նաև Anonymous-ի մասին: Հաքերները իրենց մասին հավաքված տեղեկությունները անվանել են «անօգուտ»:

Bank of America-ն և մյուս կազմակերպությունները հրաժարվել են մեկնաբանել Anonymous-ի հայտարարությունները, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---