Բոլոր 4 հայ շախմատիստներն էլ ՖԻԴԵ-ի պատանեկան վարկանիշում բարելավել են դիրքերը

Բոլոր 4 հայ շախմատիստներն էլ ՖԻԴԵ-ի պատանեկան վարկանիշում բարելավել են դիրքերը

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում, որը հրապարակվել է մարտի 1-ին, երկու հայ շախմատիստուհիներ կան: Էլինա Դանիելյանը 2466 միավորով 30-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը բարձրացել է 33-րդ տեղը 2458 միավորով:

Վարկանիշի առաջատարն է Յուդիթ Պոլգարը (Հունգարիա) 2696 միավորով, 2-րդ տեղում է 2617 միավորով Հոու Յիֆանը (Չինաստան), իսկ Համփի Քոներուն (Հնդկաստան) եզրափակում է ուժեղագույնների եռյակը 2597 միավորով:

Պատանիների վարկանիշում բոլոր 4 հայ շախմատիստները բարելավել են իրենց դիրքերը: Մինչև 18 տ աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 2573 միավորով 15-րդ տեղում է, Կարեն Գրիգորյանը 2545 միավորով 24-րդն է, իսկ Հովհաննես Գաբուզյանը 2527 միավորով 27-րդն է: Ռոբերտ Աղասարյանը, որն այս տարի մասնակցել է Հայաստանի առաջնությանը, 2450 միավորով 78-րդ տեղում է:

Վարկանիշը գլխավորում է հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրին, որն իր ակտիվում ունի 2729 միավոր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---