Արմինե Բաբայանը լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա![]() 1 մարտի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - 22-ամյա երևանցի շախմատիստուհի Արմինե Բաբայանը Իրանի Մաշհադ քաղաքում ավարտված օփենում լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա: Սա շախմատիստուհու երկրորդ նման հաջողությունն է: Մոտ մեկ ամիս առաջ նա միջազգային վարպետի նորմա էր լրացրել նաև Հայաստանի կանանց 2013 թվականի առաջնությունում: Մաշհադում Բաբայանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և 41,4 կետով բարձրացրել իր վարկանիշը: 10,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձավ Օմիդ Նորուզին (Իրան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |