ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Պատգամավորները Անդրանիկ Մարգարյանին ներկայացրել են Հայաստան իրենց հերթական այցի նպատակը, այցի ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները` համառոտ անդրադառնալով նաեւ ՌՀՄ 5-ամյա գործունեության արդյունքներին, ընթացիկ աշխատանքներին եւ նախատեսվող ծրագրերին: Պատվիրակության անդամները Հայաստանի վարչապետի հետ քննարկել են նաեւ նախատեսվող ծրագրերի հետ կապված որոշակի առաջարկություններ: Ա.Մարգարյանը բարձր է գնահատել ՌՀՄ համախմբված գործունեությունը` ուղղված համահայկական նշանակության ծրագրերի իրագործմանը` նշելով, որ այն կարող է օրինակ հանդիսանալ նաեւ այլ երկրներում սփյուռքի մեր հայրենակիցների համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության` սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերում Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ներուժը եւս լիարժեք օգտագործելու հնարավորությունները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---